Ակունքը ժողովրդական է: Հեղինակն այս ստեղծագործության մասին նշում է. «Հայոց գյուղերում ընդունված է գոյությունը մի չար ոգու, որի պաշտոնն է – գիշերը, մեծերի քնած ժամանակ խեղդել տղա երեխաներին օրորոցում կամ փոխել տեղը մի դև դնելով: Զանազան գավառներում այլ և այլ անուններ ունի այս դևը: Լոռի կոչվում է օրորոցագող»:
Ինչպես երևում է Թումանյանի նշումից, բանաստեղծության հիմքում ընկած է մարդագայլի` չար ոգի լինելու տարբերակը: Հին հայկական հավատալիքներում, ըստ Ալիշանի, հուշկապարիկը` որպես չար ոգու հունա-հռոմեական համարժեքը, «կրնայ Մարդագայլ կոչուիլ»:
Առավել տարածված էր Մարդագայլի նյութական-առարկայական պատկերումը: Ըստ ժողովրդական հավատալիքի` մարդագայլ դառնում են այն կանայք, ովքեր գիշերը երեխաներին քնեցնելուց հետո մերկ դուրս են գալիս շրջելու կամ էլ այդպես ուրիշ տղամարդկանց հանդիպելու համար: Նրանց մերկ մարմնին երկնքից գայլի մորթի է ընկնում, և նրանք գիշերները մարդագայլ են դառնում: Առանց որևէ արգելքի ներս են մտնում ցանկացած տան դռնից ու պատուհանից: Օրորոցից հափշտակում են երեխային, տանում հեռու մի վայրում ուտում և մինչև լուսադեմ ետ վերադառնում` թաքցնելով մորթին: Մինչև գիշեր ապրում են ամենօրյա կյանքով, և գիշերը նույնը կրկնվում է. այսպես յոթ տարի շարունակ, մինչև պատիժը վերանում է:
(Ժողովրդական առասպել)
Կես գիշերին մութ խրճիթում
Մայրը լսեց մի խորդյուն*,
Եվ վեր թռավ ահը սըրտում,
Նայեց քնած յուր որդուն։
Մի արարած սև ու խավար
Նա նըկատեց սըրտադող,
Եվ ճանաչեց սարսափահար`
Օրորոցի մի չար գող,
1893 թ. փետրվարի 1
