Խոսելով Թումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուի (ԲՄ I)` ժամանակի հայ գրական հասարակայնության, հատկապես երիտասարդության վրա թողած ազդեցության մասին և մեջբերումներ անելով օտարության մեջ ապրող մի խումբ հայ երիտասարդների` Ան. Աբովյանի, Ա. Ղլտճյանի, Ս. Հովվյանի և ուրիշների` Թումանյանին ուղղած նամակներից, Ա. Ինճիկյանը գրում է. «Անշուշտ, իր պանդուխտ հայրենակիցների և ընկերների այդ նամակներն են Թումանյանին ներշնչել «Օտարության մեջ» բանաստեղծությունը»:
Իմ եղբայրները օտարության մեջ
Ինձ ասում էին. «Կարոտ ենք, երգի՛չ,
Մեր հայրենիքի երգերիցն ասա՛.
Քո երգից նորա
Մայրական զըվարթ
Հողի ու ջըրի
Եվ մեր հարազատ
Հայ ժողովրդի
Համն ու հոտն առնենք,
1892 թ. հունիսի 26
