* * *
Պանդուխտ եմ, քույրի՛կ, մանուկ օրերից.
Գընում եմ դեպի մի անհայտ երկիր`
Կըտրված կյանքի ամեն կապերից,
Մենակ, տարագիր։
Հալածում են ինձ անցած օրերը,
Ներկա ժամերը հանգիստ չեն տալի,
Հոգնած են վաղուց իմ թույլ ոտները,
Ու սիրտս ավելի։
1902 թ.
