* * *
Պանդուխտն երգեց օտար երկրում
Եվ սրտաբեկ հոգոց քաշեց,
Երբ որ տխուր յուր երգերում
Անցած ուրախ օրերն հիշեց։
Մարմնով տկար, հոգով տխուր
Շուրջը նայեց մեկը չըկար,
Որ տար գեթ մի բաժակ ցուրտ ջուր,–
Ողբաց պանդուխտն անմխիթար։
Եվ նա խնդրեց անժամանակ
Հանգստության լուռ գերեզման,
Անհույս երգեց վերջին նվագ –
«Արի՛, չարքաշ կյանքիս վախճան.
1890 թ. ապրիլի 2
