Դասագիրք կազմող պ. Ն. Տեր-Ղևոնդյանը «Մշակի» № 274-ում պատասխանում է իմ բողոքին, թե իր երկրորդ տարվա դասագրքում փոփոխելով իմ «Շունն ու Կատուն»՝ մի մազաչափ անգամ չէ վնասել, միայն ավելորդ տողերն է դուրս ձգել, վանկերն է շտկել և ռամկական բառերն ու ոճերն է փոփոխել։ «Եթե հարկ լինի, ասում է, ասածներս օրինակներով կապացուցանեմ»։
Պետք է ասեմ, որ այդ նամակից առաջ էլ մենք պատահեցինք «Կենտրոնական» գրավաճառանոցում, ուր պ. Տեր-Ղևոնդյանը ուրիշների ներկայությամբ պնդում էր, որ ինքը օրենքով իրավունք ունի փոփոխելու և թե փոփոխելով իմ ոտանավորը «սիրունացրել է»։ Նա հայտնեց, որ այդպես է վարվում առհասարակ և ուրիշ օրինակներ էլ բերեց, թե ինչպես է ուրիշներինն էլ «սիրունացրել»։
Ընթերցել ամբողջությամբ →
