1905 թ. գարնանը գյուղացիական հուզումներ են տեղի ունեցել Մինգրելիայի, Մուխուրի, Չոգա, Նապիչխավո, Սկուրի և մի քանի այլ գյուղերում: Ապրիլի 1-ին գյուղացիներն սպանել են կնյազ Դադիանուն: Ոստիկանությունը ճնշել է խռովությունը: Այդ մասին «Революция 1905-1907 гг. В Грузии, Сборник документов» (Тбилиси, «Сахелгами» 1956) գրքի 508-րդ էջում կարդում ենք. «Ամբողջ երեք օր շարունակվում էր Մուխուրի գյուղի և նրա շրջակայքի` Չոգայի, Նապիչխավոյի, Սկուրիի ջարդը»:
* * *
Պարոնների դարը անցավ,
Պատճառը չեն հարցնում,
Անարդարության ծանր օրերից
Մենգրելիայի աշխարհում։
Պարոնները կերան ամբողջ
Աշխատանքը ժողովրդի,
Ժողովուրդն էլ ոտի կանգնեց,
Ելավ սարերն իր աշխարքի։
1905 թ.
