Վանա բանտի խորքից ելած հառաչանք,
Ճիչ, աղաղակ բռնաբարված աղջկա,
Թալանվածի լաց ու աղերս, աղաչանք
Թե որ լսեք, ասացեք թե` բան չըկա։
Ամբողջ տարին արյուն-քրտինք աշխատող
Հայ գյուղացին թե որ լինի սովամեռ,
Կամ հուսահատ տանից կորչի հողից հող,
Գրեցեք թե` սաստիկ ցուրտ էր այս ձմեռ։
1891 թ. մարտի 7
