(«Փիսոն, փիսոն մլավան…»)
(էջ 241) (ԵԼԺ 1, էջ 222)
Ակունքը ժողովրդական է: Բնագիրը տպագրվել է Տ. Վարդանյանցի «Ժողովրդական անգիր բանաստեղծություններ» ժողովածուի մեջ ` «Կատուն» վերնագրով:
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ո՛չ։
Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։
1907 թ.
