(«Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում…»)
Ցույց տալով «Կանչ», «Երանություն էր խոստացել հույսս ինձ», ինչպես նաև այս բանաստեղծության կրած ազդեցությունը Նալբանդյանի ստեղծագործություններից` Է. Ջրբաշյանը գրում է. «Նալբանդյանի պոեզիայի քաղաքացիական մոտիվների տպավորությունն ու արձագանքը երիտասարդ Թումանյանի երգերում ունի ոչ միայն ընդհանուր գաղափարական, այլև կոնկրետ պատկերային բնույթ: Պատահական չէ, օրինակ, որ հասարակական ակտիվության կոչելը Թումանյանը ևս արտահայտում է մանկության վերհուշի կամ «Սիրո և կույսի» մոտիվներից հրաժարվելու տրամադրության հետ զուգակցված»:
Մեր ուշքն ինչո՞ւ ես կախարդում
Սիրո անհոգ երգերով,
Մեր աչքն ինչո՞ւ ես դու խաբում
Ցնորական պատկերով։
Այս օրերում հարկավոր չեն
Զբոսանքներ հոգեկան,
Նայի՛ր կյանքին, մեզ կանչում են
Մեր եղբայրներն օգնության։
1893 թ.
