Ակունքը ժողովրդական է: Թումանյանը լսել է Շուլավերում: Այդ մասին վկայում է Մովսես Միրզոյանը` 1936 թ. մարտի 23-ին Նվարդ Թումանյանին հղած նամակում:
Վաղո՜ւց, երբ մոտ էր երկրին երկինքը,
Ու լըսում էր դեռ մարդկանց Տերն-Ինքը,
Էն լավ ժամանակ երկու մանուկներ
Ունեին մի չար, մի անսիրտ խորթ մեր:
― Կորե՛ք, գընացեք, աշխատանք արեք,
Աշխատանք արեք ու եկեք կերեք.
Ի՞նչ եք վեր թափել անգործ ու անբան,
Հասած տըղերք եք հինգ-վեց տարեկան...
1898 թ.
