Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Համով-հոտով» (Կ. Պոլիս, 1884) ժողովածուում:
Ժողովրդական երգն ունի 54 տող, որոնցից Թումանյանն ընտրել է առաջին 9 տողերը:
Եկավ գարուն, եկան հավքեր,
Տաքցավ արև, գըլգըլան ջրեր,
Եկան վարի-ցանքի օրեր։
Կռունկն ամոլ արեցի,
Սագերն հորիք լըծեցի,
Ճնճղուկն հոտաղ վարձեցի,
Կաքավն հացվոր բռնեցի,
Արտ ունեի` վարեցի,
Ցորեն, գարի ցանեցի։
1908 թ.
