Անգլիացի բանաստեղծ Թոմաս Հուդի (1799-1845) «The Lee Shore» («Морской берег». ռուս. թարգմ.` Դ. Միխայլովսկի) բանաստեղծության փոխադրությունն է:
Ծովը խառնըված,
Շանթ, հողմ ու կարկուտ.
Երկինքը բըռնած
Մեգ, մըռայլ ու մութ։
Խըռոված տարերք
Իրար են եկել,
Երկինք ու եզերք
Փակել, մթագնել։
1911 թ.
