Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը, «Հանդես թռչնոց» վերնագրով, տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Համով-հոտով» գրքում:
Ժողովրդական երգն ունի 28 տուն, որոնցից Թումանյանն ընտրել է 4-ը (1, 3, 11, 23), բարբառը վերածել գրական-ժողովրդական լեզվի, սկզբից ավելացրել երկու նոր տուն, փոխել տողեր ու բառեր, վերնագրել «Քաջ Կիվիվը»` կերտելով միանգամայն նոր բանաստեղծություն:
Ճախիններում, գետին մոտիկ,
Գեղափետուր ու խատուտիկ,
Բարձրասըրունք, ցըցունազարդ
Ո՞վ է ճեմում սեգ ու հպարտ,–
Կի՛-վի՜վ, Կի՛-վի՜վ...
Գեղափետուր ու խատուտիկ
Քաջ Կիվիվն է գետին մոտիկ,
Իր զինվորներն արթուն չորս դին –
Ուրուրն ու բուն, բազեն ու ցին։
1914 թ.
