– Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ...
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի` փըչում է,
Թևեր չունի` թռչում է,
Ձեռքեր չունի` քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։
1908 թ.
