Խաքանիի (1126 Շամախի - 1199) այս վեց քառյակները թարգմանված են 1922 թվականի հուլիսին: 1-ին, 2-րդ և 3-րդ քառյակները` պրոֆ. Կարլ Զալեմանի ռուսերեն արձակ թարգմանությունից են:
1
Անցա` քարը սըրտիս վրա` ջըրի պես.
Մենակ տատասկ ու փուշ տարա` ջըրի պես.
Իմ աշխարհքում հանգիստ չառա` ջըրի պես,
Ու գընացի, ետ չըդառա` ջրրի պես։
2
Ծուխըդ կելնի պատուհանից երբևէ.
Հավքըդ կերթա իրեն բընից երբևէ.
Թեկուզ մի դար ապրես սըրտով մըտերմիդ,
Չարի սըրտով կելնես տանից երբևէ։
1922 թ.
