ԹԹԳԳ860/3-ում պահվում է բանաստեղծի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ` ինքնագիրը:
* * *
Քոշաքարում ես վազել եմ
Եղնիկի հետ երազ, Անուշ,
Զըմրուխտ սարում երազել եմ
Չընաշխարհիկ երազ, Անուշ։
Զըմրուխտ սարը ամպ է պատել,
Իմ արևի լույսը վատել,
Աստծուն խնդիրք արի շատ էլ`
Ինձ չըտըվեց մուրազ, Անուշ։
1917 թ. նոյեմբերի 20
