* * *
Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անց կացավ,
Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ,
անց կացավ.
Վըռազ անցան երազ, մուրազ, ու չըհասա ոչ մեկին,
Կյանքըս թեթև տանուլ տըված գըրազ եղավ,
անց կացավ:
1919 թ. դեկտեմբերի 6
