Ա. Պուշկինի «Романс» (1814) բանաստեղծության թարգմանությունն է:
Մի աշնանային մռայլ իրիկուն
Մի աղջիկ գնում էր անմարդ տեղերով,
Յուր անբախտ սիրո ծնունդը թաքուն
Բռնած դողդոջուն, քնքուշ ձեռքերով։
Բոլորը լուռ էր. հոգնած աշխարհքը
Հանգստանում էր գիշերվա մթնում,
Այնինչ ուշադիր աղջիկն յուր աչքը
Երկչոտ հայացքով չորս կողմն էր ածում։
Եվ, հառաչելով անմխիթարանք,
Նա նայեց անմեղ այն արարածին.
«Քնած ես, մանուկ, դու իմ տառապանք...
Եվ անտեղյակ ես իմ սրտի վըշտին...
Աչքդ բաց կանես բարձրականչ լալով,
Սակայն իմ կրծքին էլ չես կպչիլ դու.
Վաղ-առավոտյան տարաբախտ քո մոր
Ջերմ համբույրներին չես հանդիպելու։―
1892 թ.
