Ս. Նունե – վխճ. մոտ 340 թ., Վրաստանի լուսավորիչ: Հայոց եկեղեցում հիշատակը կատարվում է Ս. Մանե կույսի հետ միասին: Մեկն է Հռիփսիմ-յանց կույսերից: Ըստ հայ եկեղեցական մատենագրության պատումների` Հռոմից Հայաստան եկած կույսերից առանձնացել է կամ Վարագա լեռան մոտ և կամ էլ Վաղարշապատի հնձաններում:
Խոսելով 1918 թ. դեպքերի մասին` Ս. Գորոդեցկին հիշում է. «Այդ թվականին Հովհաննես Թումանյանը գրեց այնպիսի մի սքանչելի բանաստեղծություն, ինչպիսին է «Վրաստանի ոգին»:
Խունկի բուրյան մըշուշներում,
Մըրմունջներով պատած երգի`
Կանգնած է նա կապույտ հեռվում`
Վարդը կյանքի, հարսն երկընքի,
Եվ չըգիտեմ` աղո՞թք անեմ,
Թե՞ ըզմայլեմ իր գեղի դեմ։
Համակ շընորհք ու սըրբություն,
Նայում է լուռ` լուռ սըրտիս մեջ,
Լուս հայացքի խորքում անհուն
Վառված սիրո կըրակն անշեջ...
Եվ ո՞վ կասի` կըրա՞կն է շատ,
Թե՞ սըրբությունն իր անարատ։
1918 թ.
