«Սասունցի Դավիթ» պոեմն առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրի տարբեր համարներում, 1903 թ.-ին: Հովհ. Թումանյանը գրում է. «Այս պոեմը կազմելիս օգտվել եմ հետևյալ վարիանտներից. 1. Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ, Սրվանձտյանի. Կ. Պոլիս, 1874, 2. Դավիթ և Մհեր. Մ. Աբեղյան. Շուշի, 1889, 3. Սասմա ծռեր. Գարեգին սարկավագ. Թիֆլիս, 1892, 4. Սասմա փահլևաններ կամ Թլոր Դավիթ և Մհեր. Բ. Խալաթյան, Վաղարշապատ, 1899»:
Առաջին հրապարակումից հետո հեղինակի կենդանության ժամանակ պոեմն ունեցել է ևս յոթ տպագրություն` ենթարկվելով կառուցվածքային և ոճական որոշակի փոփոխությունների:
Ներկա հրատարակության համար հիմք է ընդունվել պոեմի վերջին` «Բանաստեղծություններ», Կ. Պոլիս, 1922 թ. ժողովածուում ներառված տպագրությունը:
Պոեմի հիմնական ստեղծագործական աշխատանքն ընթացել է 1902 թվականին, թեև, պոեմի մտահղացումը պետք է ծագած լինի ավելի վաղ՝ 1890-ական թթ., երբ Գ. Սրվանձտյանի և Մ. Աբեղյանի հայտնի հրապարակումներից հետո երկը գտնվում էր հայ գրական հասարակության ուշադրության կենտրոնում: Պոեմի ստեղծման ամբողջական պատմությանը կարելի է ծանոթանալ Հովհ. Թումանյան, ԵԼԺ 4, Եր., 2020թ. գրքում:
I
Առյուծ-Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Ընթերցել ամբողջությամբ →
