Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1900-ական թթ.-ին:
Ն. Մինսկու (Վիլենկին) (1855-1937) «Серенада» բանաստեղծության թարգմանությունն է:
Մեր շուրջն ահավոր մըռայլ է ու սև,
Երկընքից կախված կապարի ամպեր.
Լալիս են, հեծծում ծառերն անտերև․․․
Մի՛ զարթիր, հոգիս, մի՛ զարթիր, ընկեր․
Մի՛ բանար աչերդ ու մի՛ հալածիր
Պայծառ երազի տեսիլն ըղձալի․
Ավա՛ղ, երազներ,
Ուրախ երազներ
