Բնօրինակը՝ ռուսերեն
(«Նովոյե օբոզրենիայի» թղթակցությունը»)
Ի հավելումն ավազակների հետ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած փոխհրաձգության մասին համառոտ հաղորդագրության, կարող եմ հայտնել հետևյալ հետաքրքիր մանրամասնությունները։ Սեպտեմբերի 15-ի գիշերը Բորչալվի գավառապետը Արուխլո գյուղում դիրքեր գրաված որսորդական ջոկատի պետին տեղեկացրել է, որ Ալայ Մուրսակուլովի ավազակախումբը Տաշտիկուլյար գյուղի մոտ կողոպտել է մի գերմանացու ձիասայլ։ Այս լուրն ստանալով, պոդպորուչիկ Օսիպյանցը, 7 զինվորների հետ, դուրս է եկել՝ Խրամի կիրճում ավազակներին փնտրելու։ Առավոտյան 7-ի մոտ պ. Օսիպյանցը Խրամի կիրճից ելնելով, ուղևորվել է դեպի Քոսալար գյուղ։ Հիշյալ գյուղին չհասած շարքայիններից մեկը բլրի գագաթին թամբած ձիեր է նկատել, որի մասին հայտնել է սպային։ Նույն ժամանակ բլրի հետևից կրակոցներ են լսվել, բայց չարագործները չեն երևացել։ Զինվորներն անմիջապես շղթա են կազմել։ Շղթայի տեղը միանգամայն հարթ է եղել։ Ավազակներն ուժեղ կրակ են բացել՝ շղթայի վրա գնդակների կարկուտ տեղալով, ընդ որում աջ ուսից թափանց վիրավորվել է շարքային Բայազիտովը, իսկ երկու ուրիշ զինվորների գլխարկները ծակվել են։
Ընթերցել ամբողջությամբ →
