ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՍՔ
Լավ չեմ հիշում՝ երկրորդ, թե երրորդ դասարանի աշակերտ էի։ Մի ուսումնական ծանոթ ունեինք, օտար մարդ էր, մե-մեն մեր տունն էր գալիս, մերոնց հետ զրույց էր անում։
Էդ ժամանակները մի էսպես դեպք պատահեց։ Մեր հարեվան հովիվը մեռավ։ Նա երեք շուն ուներ։ Էս երեք շունը իրենց տիրոջ մեռնելուց մի քանի օր առաջ անդադար ոռնում էին էնքան ողբալի ու չարագուշակ, որ ահ ու սարսափ էին գցել ամենքի սիրտը։
— Չո՜ռ, չո՜ռ, ձեր գլուխն ուտեք, քա՞նի ոռնաք,— կանչում էր երիտասարդ հովվի մերն ու փետով զարկում շներին։ Շները կլանչկլանչելով էս կողմ, էն կողմ էին փախչում ու մի քանի րոպեից հետո նորից սկսում ոռնալ։ Հովիվը մեռավ թե չէ՝ բոլոր հարևանները բացականչեցի․
— Ա՛յ, ընչի համար էին շները ոռնում․․․
Սրանից հետո մի անգամ էլ, երբ մեր ուսումնական ծանոթն եկել էր զրույց անելու, մերոնք էս դեպքը պատմեցին ու խոսքն ընկավ շան վրա։
Ընթերցել ամբողջությամբ →
