Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1900 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Խորն է քո հոգին երկընքի նման,
Գաղտնիքներ ունի իր խորքում ահեղ...
Եվ ցույց ես տալիս այժըմ դու ճամփան,
Որ քո սիրելին ներս մտնի այնտեղ...
Ով դու անզգույշ, ստեղծման օրից
Հայտնի [ . . . . . . . . . . ]
Տերն ինքը լավին ողջ էակներից
Ընտրեց ու տարավ խորքերն երկընքի.
Այնտեղ անպատում լիության միջին,
Անվերջ երջանիկ, լուսեղեն հարկում...
Եվ սակայն, հանկարծ, իրան Արարչին
Ուզեց կողոպտել երկընքի խորքում։
