Հավանաբար գրված է «Պոետն ու Մուսան» պոեմի ստեղծման շրջանում` 1890-ական թթ.-ին:
Բանաստեղծն ազատ թարգմանել է Մարիա Կոնոպնիցկայայի «Պրոմեթեոս ու Սիզիֆ» դրամատիկական երկի մի հատվածը (մեկ էջ) և այս ոտանավորի հետ նվիրել Փ. Վարդազարյանին:
* * *
Սիրելի ընկեր, որ պատահեցիր
Իմ և մուսայիս վեճի ժամանակ,
Զգայուն հոգով այնքան ցավեցիր,
Այնքան ջանացիր, որ մենք հաշտ մնանք,
Քեզ եմ նվիրում այս տրտում` (?) էջը
Քե՜զ, որ հասկացար այն ծանր վեճը։
[Այսպիսի] ծանըր ու լուռ վեճերով
Մաշվում է մեր կյանքն.... սպառվում,
Հոգնում . . . . . . . . . .
Հոգու սրբազան կրակը մարում,
Անպտուղ դառնում կյանքը բեղմնավոր,
Թարշամում, ինչպես ծաղիկ մենավոր։
