Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
Բանաստեղծության մեջ ակնարկվում է Աղբալյանի` Եգիպտոսում գտնվելու մասին: Բանաստեղծության մեջ Վերնատան անդամները հիշվում են իրենց մականուններով` Նահապետ – Աղայան, Շեքսպիր – Թումանյան, Բայրոն – Դեմիրճյան, Հայնե – Շանթ, Բրանդես – Աղբալյան, Նիցշե – Իսահակյան:
Վերնատան անդամները այսպիսի ոտանավոր-կատակներ շատ էին գրում, հատկապես այն օրերին, երբ խմբակը գործում էր լրիվ կազմով, և գիշերային ասուլիսներն ու մտերմական խնջույքները հաճախ տևում էին մինչև լուսաբաց:
* * *
Սիրելիք մեր, որ ի Ժնև,
Նիկոլ, Դերենիկ և…
Այսօր ժողովյալ
Ի Վերնատուն,
Հիշեմք անցյալ
Մեր խընդություն
Ուրախ հանդես,
զՄեր Բայրոն և զԲրանդես…
