***
Դու գիտես մենակ ճամփեն երկընքի, Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի, Դու գիտես ամենն ամենից առաջ, Քու խոսքն է օրենքն ամեն օրենքի:
1919 թ.