(«Մի օր տեսավ օտար թըռչուն…»)
(էջ 272) (ԵԼԺ 1, էջ 253)
Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է Կոմիտասի և Մ. Աբեղյանի «Հազար ու մի խաղ» ժողովածուում (Բ հիսնյակ):
Թումանյանը պահպանել է ժողովրդական երգի լեզվաոճական տարրերը, կրճատել որոշ տողեր, դրանց տեղ ավելացրել նորերը, փոխել տողերի դասավորությունը, վերնագրել «Սոխակի վիշտը»` ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն:
Մի օր տեսավ օտար թըռչուն`
Սոխակ կուլար կուց-կուց արյուն,
– Ինչո՞ւ, ասավ, սոխա՛կ սիրուն,
Ինչո՞ւ կուլաս կուց-կուց արյուն.
Ինչո՞ւ, մինչ ե՞րբ դու երերուն
Տըխուր կուլաս չոր թըփերուն,
Աշխարհ ամեն վառ քո սիրուն,
Էդ ճըռվռան քո երգերուն,
1910 թ.
