* * *
Սըրտիս թագուհի, Կարոտել եմ քեզ. Ա՜խ, ի՜նչ կըլինի Հանկարծ հայտնըվես Եվ, թեկուզ իսկույն Դարձյալ չըքանաս, Ինչպես գիշերվան Կարճատև երազ։ Միայն թե տեսնեմ Պատկերըդ մեկ էլ, Միայն թե ասեմ` Ո՜նց եմ կարոտել։
1892 թ. հուլիսի 26