Բանաստեղծն օգտագործել է Առաքել Դավրիժեցու պատմության մեջ նկարագրված հետևյալ դրվագը. «...Եւ զի սովորութիւն էր այս Շահաբասիս երբեմն երբեմն, զի այլակերպեալ զինքն` ձևանայր իբրև զմի ի զօրականաց` և գնայր ի տեղին ուր գնալոց էր, և ըստ այսմ սովորութեան յայսմ նուագի ևս արար, զի ինքն միայն և իւր յառաջընթաց փայեկն, նախ քան զամենայն զօրսն եկին յառաջին գիւղն երկրին Փարիոյ` զոր Դարբնի գիւղ ասեն: Որում հանդիպեալ կին ոմն ի նոյն գեղջէն, և կինն ոչ գիտէր զնա թէ շահն իցէ, խօսեցաւ շահն ընդ կնոջն և ասաց. եթէ ունիս հաւ վաճառելոյ` բեր առիս զի գնեցից. իբրև եբեր կինն զհաւն, և ի պատճառէ հաւին բազում խօսս և զբանս առաջարկեալ փորձ ի փորձ ընդ կնոջն, խօսէր զնանրութիւն և ի սիրտ իւր ժողովէր զանօրէնութիւն: Եւ ի կարգս խօսիցն ասաց շահն. տասն փող տամ քեզ ի գինս հաւիս` և թէ դու սիրես զշահն տուր մեզ զհաւս. և կինն ասաց. զինչ լաւագոյն բարիս և զերախտիս տեսաք մեք ի շահէն` որ վասն սիրոյ շահին տաց քեզ զհաւս: Եւ շահն ասաց. զինչ այլ ևս բարիս արասցէ ձեզ շահն, զի յայսպիսում լաւ և վայելուչ երկրի բնակեցուցեալ և յապահով պահէ զձեզ յամենից նեղութեանց. և քաղցրութեամբ և գթով վարի ընդ ազգիդ ձերում: Եւ կինն ասաց. «Երանի թէ ոչ էր բերեալ զմեզ` զի վտարանդի արարեալ եհան զմեզ ի նախնի աշխարհէն մերմէ, ի բնիկ տեղեաց, և ի հայրենի ժառանգութեանց, և բերեալ աստէն յօտար աշխարհի բնակեցոյց պանդխտութեամբ...»:
(Ջուղայի գաղթից)
― Հե՜յ, լավ մանրո՜ւք,
Ասե՜ղ, հուլո՜ւնք,
Մատնի՜ք, մարջա՜ն,
Ապարանջա՜ն...
Հա՜վ, ձո՜ւ բերեք,
Առե՜ք, տարե՜ք,
Խունջիկ-մունջիկ
Հարսն ու աղջի՜կ,
Էժա՜ն կըտամ,
Լա՜վը կըտամ...
1917 թ.
