Կարապետ Գալֆայան անունով մի 19-20 տարեկան աղքատ, թերուս երիտասարդ Տաճկաստանից ընկնում է Թիֆլիս։ Այդ երիտասարդը, սրտում բեմական արվեստի բուռն սեր ունենալով և իր մեջ զգալով դերասանական կոչումն, մերկ ու մենակ այնքան դես ու դեն է ընկնում, այնքան բախում սրա-նրա դուռը, որ մի կերպ հաջողեցնում է, գնում Փարիզ՝ բեմական արվեստն ուսանելու։
Այստեղ ի՞նչ կա պախարակելի։
― Ոչինչ։
Մարդիկ կան, որոնք հավանում են նրան, մինչև անգամ շատ են հավանում և թանկագին հույսեր են դնում վրան։
Այստեղ ի՞նչ հայհոյանք կա հայոց ազգին կամ ի՞նչ նախատինք հայոց դերասաններին։
-?
Սակայն հայոց մամուլը («Մշակ») շարժում է իր հռչակավոր մտրակը, հայ դերասանը բողոքում, հայհոյում է հանուն բեմի, թե ինչո՞ւ են ուղարկել, ի՜նչ բան է նա, ամո՜թ, խայտառակությո՜ւն և այլն։
Ընթերցել ամբողջությամբ →
