Գրելու օրը Թումանյանն այս ոտանավորը կարդացել է Հայ գրողների կովկասյան ընկերության նախաձեռնությամբ Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված երեկոյին:
Սայաթ-Նովայի մահարձանի պատրաստումը և տեղադրումը կազմակերպող հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ առաջարկություն է լինում մահարձանին փորագրել Թումանյանի այս էքսպրոմտը: Բանաստեղծը կտրականապես դեմ է արտահայտվում` պատճառաբանոլվ, թե եթե կարիք կա մահարձանին որևէ բան փորագրելու, ապա դա պետք է լինի միայն Սայաթ-Նովայի բանաստեղծություններից: Այդպես էլ մահարձանին որևէ բան չի փորագրվում:
* * *
Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան։
1913 թ. ապրիլի 5
