Հ. Հայնեի «Letzte Gedichte» (Վերջին բանաստեղծություններ) շարքի «Wandere!» բանաստեղծության թարգմանությունն է:
Երբ որ կինը քեզ կըթողնի,
Շուտով մյուսին դու սիրիր...
Բայց ավելի լավ կըլինի,
Մախաղն ուսիդ թափառիր։
Կըհանդիպես կապույտ լճի,
Վերան ծառեր են թեքվել...
Կարող ես քո հոգուդ միջի
Վիշտը այնտեղ դու թափել։
1894 թ.
