Գրված է «Շնորհավոր նոր կաղանդ» քառատողից ուղիղ մեկ տարի հետո` 1901 թ. տարեմուտին, և «Խոսքս» ասելով, Թումանյանը նկատի ունի հիշատակված քառատողը:
Խոսքս, տեսաք, որ կատարվեց...
Բայց թե ձեզնից ո՞րը տարվեց,
Այդտեղ արդեն գործ չունեմ ես,
Էն մոցիքուլ տերտերի պես,
Որ ինչ անի,
Միշտ մեղ չունի...
Ինձ հանգ էր պետք, իսկ ձեզ` փեսա.
Ես ի՞նչ գիտեմ խելոք է սա.
1901 թ.
