«Հին կռիվը» պոեմի նախնական տարբերակի հատվածներից է, որը հետագայում դուրս է մնացել ընդհանուր հենքից:
(Հատված պոեմայից)
Գարունն եկավ և թևերը
Հովիտներում տարածեց,
Հայաստանի խիստ ձմեռը
Լերանց ծայրերն հալածեց։
Ժպտաց երկնից Արեգն աչեղ,
Եվ ձյուները հալվեցան,
Հով սարերի վերա տեղ-տեղ
Վրանները շարվեցան։
1890 թ.
