Ռոբերտ Բյորնսի «O, Nert thou in the cauld blast» («Օ՜, եթե դու լինես սառը մրրիկի մեջ») երգի երկրորդ տան թարգմանությունն է:
Թե լինեի անապատում մեռած հավետ,
Մեռած հավետ,
Բախտ կըլիներ ինձ անպատում, միայն թե քեզ հետ,
Միայն թե քեզ հետ...
Իսկ թե ըլնեի միահեծան տերն աշխարհքի,
Տերն աշխարհքի,
Դու կըլնեիր ամենաթանկ զարդն իմ թագի,
Զարդն իմ թագի։
1917 թ. հունվարի 31
