Նվիրված է հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկին` Վարդան (Ալեքսանդր) Գրիգորի Գոլոշյանին (1867-1889):
1889 թ. գարնանը, երբ ստացվում է Գոլոշյանի խմբի զոհվելու լուրը, 20-ամյա Թումանյանը խոստովանում է կնոջը, որ ինքն էլ էր որոշել այդ խմբի հետ անցնել Արևմտյան Հայաստան:
Օլգա Թումանյանը հիշում է. «Մի օր էլ եկավ, թե` քեզ եմ պարտական, կյանքս ազատեցիր: Ասում եմ` ինչո՞ւ, ի՞նչ է պատահել: Ասաց` - Չե՞ս իմանում, Ալեքսանդր Գոլոշյանի հետ որոշել էինք գնալ Տաճկաստան` հայրենինքն ազատելու, ես էլ իմ ամառային վերարկուն ծախեցի, մի ատրճանակ առա, պետք է գնայի: Մեր նշանվելու պատճառով իմ գնալը հետաձգվեց, իսկ գնացողները սպանվել են ճանապարհին»:
Լուսնկա գիշեր.
Պայծառ երկնքում
Չկային սև ամպեր.
Աստղերն էին փայլում։
Հանդարտ ու տխուր
Լուռ էր բնություն,
Զի ամենայն ուր
Մորփեն էր տիրում։
1885 թ. հոկտեմբերի 14
