Ակունքը ժողովրդական է: Թումանյանը լսել է Դսեղում, 1899 թ., ինչպես կարդում ենք նույն թվականի օգոստոսի 12-ին Մարիամ Թումանյանին հղած նամակում. «...Երբոր մարդ ու կին մի ներդաշնակություն չեն կազմում,– գրում է բանաստեղծը,– երբոր մեկը չի հանդիսանում իբրև լրություն մյուսի, այնտեղ մարդկային կյանքը և ամուսնությունը կորցնում է իր գերագույն խորհուրդը, դառնում է մի անտանելի, չնչին, բայց մաշող պայքարի հանդես և դժբախտության աղբյուր: Այս մասին մի հրաշալի ավանդություն-առասպել եմ գտել, թեև փոքր, բայց շատ գեղեցիկ, իմ կարծիքով, թե ինչպես մուկն ու թռլոնը (վայրենի աղավնի) սիրահարվում են իրար վրա:
– Բայց մուկը ո՞վ, թռլոնը ով,
Որ իրար հետ ապրեն սիրով...»:
Թռլոնն իջավ խոր ծըմակից,
Մուկը ելավ գետնի տակից,
Պատահեցին ու սեր արին.
― Ո՛հ, առանց քեզ
Չեմ ապրիլ ես,
Ասավ մուկը սիրահարին։
Թռչնի քնքուշ սիրտը մարեց.
Ու շշնջաց ընդարմացած.
1899 թ.
