Փոխադրություն է թուրքերենից, տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար արվել է 1910-ական թթ.-ին:
Պահվում է Թումանյանի ձեռագրով մի թերթ, որտեղ բերված է այս քառատողի հայատառ թուրքերեն բնագիրը.
Բիր ղուշ չըխտի տարիատան
Խաբար վերտի տունիատան
Չունքի օլմաղ հախ իտի
Նու իջուն տօխտում անատան:
Ապա` թարգմանությունը` «թարգմ.» նշումով.
Մի հաւք ելաւ էն ձորից
Խաբար տըւաւ աստւորից,
Մահը որ կար աշխարհքում
Ինչու ծընայ ես մօրից:
* * *
(Թուրքերենից)
Մի հավք թըռավ էն ձորից,
Խաբար տըվավ աստվորից.
― Մահը թե կար աշխարհքում`
Ինչո՞ւ ծընա ես մորից։
