«Ժայռի» № 14-ում Արշ․ Մեհրաբյանը իմ «Գրականություն և կյանք» դասախոսության մեջ վերջին ժամանակներին վերաբերյալ խոսքը մի քանի տողում սեղմելով ընդհանուր բառերով ասել է. դասախոսը շեշտեց մի քանի անբարեհաջող պայմաններ, որոնց շնորհիվ գրողի և գրականության համար անտանելի կացություն է ստեղծված, և հրավեր կարդաց սթափվել, քանի որ այս անտարբերությունը մեզ դեպի անկումն է տանում։
Այդ նախադասությունն ընթերցողներից շատերի վրա այն տպավորությունն է արել, իբր ես խոսած լինիմ գրողների նյութական դրության վրա և հորդորած նրանց ապահովեն, թե չէ այդ մեզ (իբրև թե ժողովրդին) դեպի անկումն է տանում։
Այդպես չի, նեղ է հասկացված ու տգեղ։
Ես ասել եմ, մեր կյանքը շատ անբարեհաջող հանգամանքներ ունի գրողի ու գրականության համար։
Ընթերցել ամբողջությամբ →
