Մ. Գորկու «Легенда о Марко» (Валашская легенда) երկի թարգմանությունն է:
Գորկու բանաստեղծությունն առաջին անգամ հրապարակվել է 1895 թ. և մտել «Փոքրիկ փերիի և ջահել չոբանի մասին» հեքիաթի բնագրի մեջ: Վերամշակված տարբերակը, որ նա ստեղծել է կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի առաջարկով` «Рыбак и фея» վերնագրով, լույս է տեսել առանձին գրքույկով 1903 թ. և ապա 1906 թ.` «Легенда о Марко» վերնագրով: Այդ ժամանակ էլ կատարվել է թարգմանությունը:
Դունայի ափին ապրում էր Փերին։
Հաճախ գետի մեջ լողանում էր նա։
Մի օր էլ անփույթ, անզգույշ Փերին
Ընկավ ձկնորսի ուռկանը ահա։
Սաստիկ վախեցան ձկնորսները խեղճ...
Նրանց հետ էր բայց Մարկո պատանին,
Գեղեցիկ Փերուն սեղմեց գըրկի մեջ,
Ու համբուրում էր, գըգվում սիրունին։
1906 թ.
