Գյոթեի «Heidenros ein» (1817) բանաստեղծության թարգմանությունն է:
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ. ― Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ. ― Տե՜ս, կըծակեմ,
Որ չըմոռնաս փըշոտ վարդին.
Փըշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
1907 թ.
