Նմանություն է Մ. Նալբանդյանի` Բերանժեից փոխադրած նույնանուն բանաստեղծության կամ ավելի շուտ պարոդիա է` գրված նույն մոտիվներով:
(Նմանություն)
– Հայրի՛կ, տե՛ս, տե՛ս, աստղը թռավ,
Անհետ կորավ երկընքից,
Ո՞վ էր արդյոք, որ զրկվեցավ
Կես գիշերին իր կյանքից։
– Ո՜հ, իմ դստրիկ, հանգիստ եղիր,
Մի հոգևոր հայր էր նա,
Գիշեր-ցերեկ մի հոգս ուներ,
Որ մեզանից փող ստանա։
1899 թ.
