Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին: Լեհ գրող Մարիա Կոնոպնիցկայայի (1842-1910) «Պրոմեթեոս և Սիզիֆ» պոեմի մի հատվածի ազատ թարգմանությունն է:
Սիզիֆն ու Պրոմ<եթեոսը> զրույց էին անում․
Սիզիֆ
Բախտավո՞ր է քո ցեղը։
Պրոմ.
Օ՜, ո՛չ. անբախտ է իմ ցեղը։
Սիզիֆ
Նա էլ է քարեր շպրտում դեպի բարձր։
Պրոմ.
Քարերից էլ վատ։ Նա յուր մտքերն է ձգում դեպի բարձր,
իսկ այն մտքերն գլորվում են ցած․ նա բարձր է ձգում յուր
ամքը, և կամքը գլորվում է ցած, նա բարձր է ձգում յուր
հոգին, և հոգին գլորվում է ցած։
