Բանաստեղծությունն արտահայտում է պատերազմի սկզբում հայ մտավորականությանը համակած այն հույսերն ու սպասելիքները, թե շուտով օսմանյան կայսրությունը կփլուզվի, և Արևմտյան Հայաստանը կազատագրվի: Ոգևորությունը գալիս էր հատկապես «հյուսիսի արծվի», այսինքն` ռուսական բանակի արագ առաջխաղացումից և բուռն թափ ստացած հայ կամավորական շարժումներից:
Վեր է կացել հին վիշապը նոր թափով,
Վեր է կացել վերջին մոլի տագնապով,
Արյունըռուշտ, ոճիրներով ահավոր
Մահ է շընչում լեռներն ի վեր ալևոր։
Ու նրա դեմ ելած անզուսպ, անսահման,
Հորձանք տալով ամեն կողմից` հայության
Հին հին հույսերն ու հուզմունքը դարավոր
Ծառս են լինում լեռներն ի վեր ալևոր։
1914 թ. նոյեմբերի 3
