Եկեղեցական ընդունված արտահայտություն է, որը նշանակում է` թեև այս որոշումը բացառության կարգով ընդունվում է, բայց այն չի կարող հիմք ծառայել և օրինակ լինել նմանատիպ այլ որոշումներ ընդունելու համար:
Նման որոշումների և եկեղեցական տնօրինությունների մեջ նշվում էր «ոչ յօրինակ այլոց»: Այսպիսի որոշումները վերաբերում են հատկապես ամուսնությանը, երբ բացառության կարգով թույլատրվում էր մերձամուսնությունը, ազգակցական ավելի մոտ աստիճանով:
Ազատ, համարձակ բարձրացի՛ր, արատ,
Քո պատվանդանի վերա ոսկեղեն,
Բարձրացի՛ր, իշխի՛ր... թող մարդիկ անպարտ
Հորդ արտասուքով ոտքդ ողողեն։
Դո՛ւրս արի, հանցա՛նք, մեծատան շեմքից.
Խեղդի՛ր, խորտակի՛ր անմեղ տըկարին,
Մի քաշվիր տիրոջ փառավոր միրքից –
Նա ընկեր է քո առած ավարին։
1890 թ. հոկտեմբեր
