* * *
Ո՞ր աշխարհքում ունեմ շատ բան. միտք եմ անում`
է՞ս, թե էն.
Մեջտեղ կանգնած` միտք եմ անում, չեմ իմանում`
է՞ս, թե էն.
Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
Տանի՜, թողնի՜,― ո՞րն է բարին, ո՞ր սահմանում,
է՞ս, թե էն:
1919 թ. դեկտեմբերի 8
