Ակունքը ժողովրդական է: Հավանաբար Թումանյանն օգտվել է Սըհակ թռչունի մասին Գ. Սրվանձտյանի գրի առած ավանդությունից: Սակայն պահելով ժողովրդական բնագրի սյուժեն և գործող անձանց, բանաստեղծը կարևոր փոփոխություններ է կատարել. Օրինակ` եղբորը հափշտակող արծվի կամ գազանի փոխարեն մտցրել է քրոջը առևանգելու եկած թուրքին` դրանով նոր իմաստ հաղորդելով նյութին:
(Հայ ժողովրդական ավանդություն)
Սըհա՜կ… Սըհա՜կ… գիշերն ի բուն
Կանչում է Որբն աղեկըտուր,
Աշխարհքն այնինչ մըտած խոր քուն,
Ինքը մենակ ու շուրջը լուռ:
Աղջիկ էր նա մի ժամանակ,
Էնպես աշխո՜ւյժ ու գեղանի.
Թուրքը տեսավ, խելքը գընաց,
Ուզեց զոռով հարեմ տանի:
1899 թ.
