Ստեղծագործության բովանդակությունը համահունչ է հեղինակի «Ի՞նչ են ասում…» հոդվածին: Հոդվածի գրության առիթը ռուս և վրաց մամուլում հանդիպող այն լուրերն են, թե իբր Թիֆլիսի հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը խմբեր է կազմում ու զենք մատակարարում Անդրանիկին` Վրաստանի դեմ: Դա խորապես վշտացրել է բանաստեղծին. «Էս տեսակ հոդված կարդալուց հետո մարդ լցվում է մի անհուն ցավով ամեն անգամ, որ լսում է նրա` Անդրանիկի խոսքը, որ հաճախ կրկնում է. «Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեցեք ձեր ազգի մասին: Այնուհետ մտածեցեք ձեր հարևանի մասին, հայ լինի նա, թե թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի և բարի մտածեցեք…»: Ահա այս ցավն է արտահայտվել բանաստեղծության հենց առաջին քառատողում:
Անկասկած, հոդվածը և բանաստեղծությունը գրված են նույն օրերին, իզուր չէ, որ բանաստեղծությունը տպագրվել է «Հոդվածի փոխարեն» ենթավերնագրով:
(հոդվածի փոխարեն)
Երբ խոսում են Վըրաստանի
Թըշնամանքից արյունոտ,
Զարմանք է ինձ պատում հայտնի,
Եվ խորին ցավ, և ամոթ։
Ո՞չ ապաքեն գիտեն նըրա
Ոսոխները մինչ անգամ,
Աղ ու հացն է սիրել միշտ նա,
Միշտ աշխարհքին բարեկամ։
1916 թ.
