* * *
Խայամն ասավ իր սիրուհուն. “Ոտքդ զգույշ դիր հողին, Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի…” Հե՜յ, ջա՜ն, մենք էլ զգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:
1920, ապրիլի 6